Loading...

Արայիկ Բաղդադյան. Ստեփան Սարգսյան միջազգային մրցաշարին միշտ ուժեղագույն ըմբիշներ են մասնակցել

Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կայանալու է ազատ ոճի ըմբշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարը:  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում առկա հայաստանյան միակ մրցաշարի մասին Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:

 «Գաղտնիք չէ, որ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը ամեն տարի ուժեղագույն ըմբիշների է հյուրընկալել: Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են մասնակցում այդ մրցաշարին: Այս  տարի ևս պատրաստվում ենք հյուրընկալել բարձր կարգ ունեցող մարզիկներ և հավաքականներ: Իրենց մասնակցությունն են հաստատել Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի թիմերը: Միչնև մրցաշարի մեկնարկը մասնակից երկրների թիվը կավելանա: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանված մրցանակային հիմնադրամ կա, ինչպես հաղթողի, մրցանակակիր մարզիկների, այնպես էլ հաղթողի մարզիչի համար»,-նշեց Բաղդադյանը:  

Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ, 74 կգ, 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:  Մրցաշարի գոտեմարտերը՝ ուղիղ հեռարձակմամբ կլինեն ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ wrestling-armenia.am

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther