Loading...

Արմեն Բաբալարյան. Բանակայինների Աշխարհի առաջնությունը լուրջ ստուգատես է

Հայ ըմբիշները նախապատրաստվում են բանակայինների Աշխարհի առաջնությանը: Կայանալիք մրցաշարի մասին  հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ով գլխավորելու է թիմը, խոսեց ՀԸՖ պաշտանական կայքի լրագրողի հետ:

 

-Պարոն Բաբալարյան, ի՞նչ է տալիս բանակայինների Աշխարհի առաջնությունը մեր ըմբիշներին:

-Նախ ասեմ, որ այս մրցաշարը միշտ ուժեղ կազմ է հավաքում: Այն շատ քիչ է զիջում, օրինակ, նույն աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Օրինակ՝ 2 տարի առաջ երբ մեկնել էինք Համաբանակային խաղերին, այնտեղ յուրաքանչյուր քաշային կարգում Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ էին մասնակցում: Այնպես որ, այս առաջնությունը լուրջ ստուգատես է տղաների համար:

-59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը և 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը օրերս են վերադարձել Աշխարհի առաջնությունից, որքանո՞վ է նպատակահարմար նրանց տանել Լիտվա:

-Պարոն Ջուլֆալակյանն է որոշել, որ տղաներին օգուտ կտա մասնակցել այս առաջնությանը: Սա նաև մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը պատրաստվելու  փուլ է նրանց համար լինելու: Ո՛չ Կարենը, ո՛չ էլ Վազգենը քաշերի հետ կապված խնդիրներ չունեն:

-71 կգ քաշային կարգում հանդես է գալու Արմեն Հակոբյանը, ով զինվորական ծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում (խմբ. Թալիշ), արդյո՞ք նրա պատրաստվածությունը պատշաճ մակարդակի վրա է:

-Արմենը Սպորտի և Երիտասարդության հարցերիինչպես նաև Պաշտպանության նախարարի հրամանով գտնվում էԵրևանումմարզվում և նախապատրաստվում առաջնությանը թիմի հետՎատ մարզավիճակում չէՆորմալ է:

-Որտե՞ղ եք նախապատրաստվում առաջնությանը:

-Մարզումներն անցկացնում  ենք Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում: Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի: Մնացածն էլ՝ գորգը ցույց կտա:

 Բանակայինների աշխարհի առաջնությունը անցկացվելու է Լիտվայի Կլայպեդա քաղաքում, սեպտեմբերի 20-23: Հայաստանը ներկայացնելու են միայն հունահռոմեական ոճի ըմբիշները: 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther