Loading...

Երիտասարդական ԵԱ․ Մանուչարյանը մոտ է եզրափակիչ հասնելուն

Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Մրցումային երկրորդ օրը լավ ելույթներ է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Մանուչարյանը (60 կգ)։ Նա 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել է  թուրք Քերեմ Քամալին, ապա 8։0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Զաուր Նուրիևի նկատմամբ։ Մեր ընմբիշը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է ռուս Աբու Մուսլիմ Ամաևի հետ։

Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Կրիստո Վիդասին (Էստոնիա), սակայն քառորդ եզրափակչում զիջել է նորվեգացի ըմբիշին։

Մալխաս Ամոյանը (72 կգ) վստահ սկսեց իր ելույթները։ Նա որակավորման փուլում հաղթել է  Գերգելի Բուեռսոելիին (Սլովակիա), այնուհետև 9։0 հաշվով պարտության մատնել շվեդիայի ներկայացուցչին։ Ցավոք, քառորդ եզրափակչում 1։7 հաշվով Ամոյանը զիջել է ադրբեջանցի Գանիզադեին։

 

Հիշեցնենք, որ քիչ անց եզրափակչում հանդես է գալու մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Նրա մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին է: Բրոնզե մեդալների համար էլ գոտեմարտելու են Վահե Պողոսյանն (77 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther