Loading...

Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Պայքարն առաջինը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 11։1 հաշվով հաղթել է մոլդովացի Արտիում Դելեանուին, այուհետև 9։0 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդովին։ Մինասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Չիհաթ Լիմանի հետ։


Վահե Պողոսյանը (77 կգ) հաղթել է լեհ Պատրիկ Բեդնարսին, այնուհետև պարտության մատնել իտալացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Եգոր Կադիրովի հետ։

 

 

 

 

 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther