Loading...

Այսօր ծննդյան 70-ամյակն է նշում ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան սիրով շնորհավորում է սպորտի երախտավոր մարզիչ Արամ Սարգսյանի 70-ամյակը։ Նրան մաղթում քաջառողջություն, ուժ, եռանդ և կորով։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնում անձնվեր աշխատանքի համար։

 

Արամ Սարգսյանը ծնվել է 1948 թվականին, Լենինականում՝ այժմյան Գյումրիում։ 15 տարեկանից սկսել է մարզվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով Արտաշես Մարտիրոսյանի մոտ։

1965 թվականին դարձել է Խորհրդային Հայաստանի երիտասարդական չեմպիոն։

1975 թվականից սկսել է մարզչական գործունեություն ծավալել։

Նրա անձնական սաներից են Օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանըաշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյնաը, եւ Եվոպայի բազմաթիվ չեմպիոններ, Աշխարհի գավաթակիր Հարութիկ Ռուբենյանը և այլք։

1992-1996 թվականներին գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ 1996 թվականին Արմեն Նազարյանը նվաճեց անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկին։

1998-2002 թվականներին Սարգսյանը մարզչական գործունեություն է ծավալել Ղազախստանում։  2003 թվականից ապրում և աշխատում է Մոսկվայում։

Նրա սաներից է նաև Ռուսաստանի բազմակի չեմպիոն, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը։

 

Հունահռոմեական ոճի ըմշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի, մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և ըմբիշ Միհրան Հարությունյանի շնորհավորանքը կարող եք տեսնել այստեղ։ 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther