Loading...

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

Երկօրյա պայքարում հաղթողներ են դարձել.

55 կգ Տիգրան Մինասյանը, 60 կգ Արարատ Մանուչարյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Աշոտ Կիրակոսյանը, 72 կգ Մալխաս Ամոյանը , 77 կգ Վահե Պողոսյանը, 82 կգ Հովհաննես Հարությունյանը, 87 կգ Հակոբ Բաղդասարյանը, 97 կգ  Ռազմիկ Խաչատրյանը և 130 կգ Հակոբ Թադևսոսյանը:

ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշեց, որ չնայած առաջնությանը մասնակցում էր գրեթե 150 մարզիկ, սակայն միջին և բարձր քաշային կարգերում խնդիրներ կան:  

«Մրցաշարն առանց անակնկալների անցավ: Հաղթեցին ուժեղագույն մարզիկները: Սակայն պետք է նշեմ, որ միջին և դրանից բարձր քաշային կարգերում թերություններ ունենք: Պետք է շատ աշխատենք: Հակառակ դեպքում՝ միջազգային հարթակում մեծ ակնկալիքներ նրանից չենք կարող ունենալ:  Ապրիլի 23-ին հավաք ենք սկսելու Երևանում, այնուհետև միջազգային մրցաշարերի ենք մասնակցելու Ղազախստանում և, հնարավոր է, Բաթումում: Այդպիսով մոտոնում ենք Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Բաբալարյանը:

Լուսանկարները՝ այստեղ:

 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther