Loading...

ԵԱ. Կասպիյսկ կմեկնի հունահռոմեական ոճի 7 ըմբիշ

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ձեզ ենք ներկայացնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:

 

60 կգ Արմեն Մելիքյան

63 կգ Սլավիկ Գալստյան

67 կգ Կարեն Ասլանյան

77 կգ Կարապետ Չալյան

82 կգ Մաքսիմ Մանուկյան

87 կգ Արթուր Շահինյան

97 կգ Արթուր Ալեքսանյան

 

ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:

Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:

 

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես wrestling-armenia.am կայքին: Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ակտիվ հղում տալ wrestling-armenia.am կայքին:

Powered by Dixon Walther